Առնոլդ Շվարցենեգերի արտամուսնական որդին՝ Ջոզեֆ Բաենան, կրկնել է բոդիբիլդեր հոր՝ լեգենդ դարձած դիքը եւ ինստագրամում հրապարակված նկարի տակ բազմաթիվ գովասանական մեկնաբանությունների արժանացել:
«Դիրք ընդունելու համար պրակտիկա ձեռք բերելու հիանալի հնարավորություն է հիմա»,- գրել է 22-ամյա Ջոզեֆը, որը լույս աշխարհ է եկել Առնոլդ Շվարցենեգերի եւ նրա տան աշխատակցուհի Միլդրեդ Բաենայի արտամուսնական կապի արդյունքում:
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը չորս երեխա ունի օրինական կնոջից՝ Մարիա Շրայվերից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ