Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան բացատրություն է պահանջել Չինաստանից՝ Հայաստան ուղարկված արկղերի վրայի գրառման պատճառով

Ապրիլ 13,2020 15:32

Թուրքիայի ԱԳՆ-ն դիմել է Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը՝ պահանջելով մեկնաբանել Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրա գրված տողերը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության փաթեթների վրա գրված է եղել՝ «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը»: Գրառումը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում:

Թուրքիայի ԱԳՆ-ն դեսպան Դենգ Լիից պահանջել է հստակեցնել Չինաստանի դիրքորոշումը և մեկնաբանել նման գրառման պատճառը: Ըստ թուրքական գերատեսչության՝ դեսպանն ասել է, որ Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունը պատրաստվել է Չինաստանի շրջաններից մեկի տեղի իշխանությունների կողմից և ուղարկվել մասնավոր ընկերության միջոցով: «Ընդ որում, ի սկզբանե տուփերի վրա միայն չինարեն գրառում է եղել, Արարատ լեռան մասին հիշատակում չի եղել, անգլերեն գրառումը հետո է ավելացվել»,-մեջբերում է գործակալությունը Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյի հայտարարությունը:

Դեսպանը նաև նշել է, որ Չինաստանը հարցի առնչությամբ քննություն է իրականացնում, որի արդյունքների մասին թուրքական կողմը կտեղեկացվի:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930