«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է՝ Կառավարության այն որոշումից հետո, որ արտակարգ իրավիճակը երկարացնելիս, լրատվամիջոցների նկատմամբ արգելքները վերացվում են, մենք դադարեցնում ենք պարետատան և
լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը:
Հույս ենք հայտնում, որ այս իրավիճակը շարունակական կլինի և չի կրի ձևական բնույթ, և լրատվականներին այլևս չեն դիմի այս կամ այն նյութը հեռացնելու հարցով։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերականգնում է քաղաքական գործիչների անվանական մշտադիտարկումը և շարունակելու է ուշադիր լինել լրատվականների հետ տարվող պարետատան աշխատանքներին։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնություն