Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաշինյանը պայման դրեց, որ դեպքում կշարունակեն ԶԼՄ-ներն աշխատել առանց սահմանափակումների

Ապրիլ 13,2020 14:49

Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ արտակարգ դրությունը մինչեւ մայիսի 17-ը երկարաձգելն իրավաչափ է եւ օրենքի հետ որեւէ հակասություն չկա: Նախարարի ելույթին արձագանքելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու պետք է շարունակել արտակարգ դրությունը: Նա ասաց, որ համաճարակային թվերի առումով մենք անկառավարելի իրավիճակ չունենք. «Բայց պետք է արձանագրենք մի շատ կարեւոր ռիսկ, որի առաջ մենք գտնվում ենք: Պարետատան որոշմամբ թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է եւ սա արվել է մի քանի նկատառումներով: Մենք բոլորս հասկանում ենք, որ սա կրկին բերում է ռիսկի, որ թվերը կրկին կսկսեն աճել , եթե մեր քաղաքացիները հնարավոր ամենախիստ ձեւով չպահպանեն նախ՝ իրենց համաճարակային անվտանգության կանոնները: Եթե այդ կանոնները ճշգրիտ պահվեն, վարակվելու հավանականությունն էականորեն կփոքրանա, բայց մյուս կողմից, երբ տնտեսական գործունեության դաշտն ընդլայնում ենք, մենք պետք է հասկանանք, որ դրանով նաեւ ռիսկեր ենք առաջացնում: Իհարկե սահմանափակելն այլ կարգի ռիսկեր է առաջացնում»:

Փաշինյանն ասաց, որ արտակարգ դրության որոշման մեջ փոփոխություններով, ընդհանարապես, վերացվում են ԶԼՄ-ների վրա նախկինում դրված սահմանափակումները՝ պայմանով, որ մշտադիտարկում են իրականացնելու՝ հասկանալու, որ այս ընթացքում ինչքանով են ԶԼՄ-ները եւ հանրությունը կարողացել ադապտացվել լրատվական պատեհ քաղաքականությանը. «Եթե հանկարծ կտեսնենք դրսեւորումներ, որ ռիսկեր են առաջանում՝ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնենք եւ վերջին գործող ռեժիմը կվերականգնենք: Արձանագրում ենք, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը երթեւեկության եւ կայանատեղիների հետ կապված գործերով արգելանքներ չի իրականացնի արտակարգ դրության ռեժիմի սահմաններում, բայց հետագայում արտակարգ դրության վերացումից հետո այդ վարույթները կշարունակվեն իրենց բնականոն ընթացքով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930