Լրահոս
Օրվա լրահոսը

Սառցապատ շերտը հալվելուց հետո արդեն իսկ նեխած, անկած ձկները դուրս են եկել ջրի ափամերձ հատված՝ առաջացնելով գարշահոտություն. Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման վերաբերյալ

Ապրիլ 13,2020 14:27

Օրեր առաջ ՀՀ Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում ձկների զանգվածային անկման հանգամանքների վերաբերյալ:

✅Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում իրականացրել էին տեղանքի զննման աշխատանքներ, կատարվել էր ջրի նմուշառում, վերցվել էր ձկների որոշակի խմբաքանակ:

🧪ԲԸՏՄ Լաբորատոր հետազոտությունների բաժնի կողմից իրականացված անալիտիկ հետազոտությունների արդյունքները փաստել են, որ ջրում լուծված թթվածնի քանակությունը չափաքանակից պակաս է եղել, իսկ ամոնիումի, ամոնյակի, նիտրիտ և սուլֆիդ իոնների քանակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի չափաքանակները։

🐟ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված արձանագրության համաձայն՝ լաբարատոր հետազոտությունների ուղարկված անկած ձկների խմբաքանակը եղել է նեխած, ուստի այն ենթակա (պիտանի) չի եղել մանրէաբանական հետազոտության։

💧ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեից տեղեկացանք, որ ջրամբարի թասը պատված է եղել պոլիէթիլենային թաղանթով, որը շարքից դուրս է եկել և չի ապահովում անհրաժեշտ ջրամեկուսացում: Ջրամբարում 2019 թվականին ջուր չի կուտակվել, ջրահավաք ավազանի ձնհալքից մուտք գործած ջուրը եղել է աննշան: Ձմեռացման շրջան ջրամբարի թասը մուտք է գործել գրեթե դատարկ վիճակում, թասում ջուր է մնացել ջրթող աշտարակին հարող փոսորակում և դրա հարակից ծանծաղուտներում, հենց այդ հանգամանքն էլ բերել է նրան, որ բարձր տեղադիրքի պայմաններում ձմռանը ջրի մակերեսը սառցապատվել է և թթվածնի պակասի պայմաններում տեղի է ունեցել ձկների անկումը (առաջացել է թթվածնային քաղց):

Սառցապատ շերտը հալվելուց հետո արդեն իսկ նեխած, անկած ձկները դուրս են եկել ջրի ափամերձ հատված՝ առաջացնելով գարշահոտություն։

Ինչ վերաբերում է ջրում առկա իոնների սահմանված չափաքանակից բարձր ցուցանիշին, այն կարող էր առաջանալ անկած ձկների նեխման և քայքայման արդյունքում։

📌Հիշեցնենք, որ ջրամբարի պահպանությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից։ Օրեր առաջ ՀՀ Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում ձկների զանգվածային անկման հանգամանքների վերաբերյալ:

✅Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում իրականացրել էին տեղանքի զննման աշխատանքներ, կատարվել էր ջրի նմուշառում, վերցվել էր ձկների որոշակի խմբաքանակ:

🧪ԲԸՏՄ Լաբորատոր հետազոտությունների բաժնի կողմից իրականացված անալիտիկ հետազոտությունների արդյունքները փաստել են, որ ջրում լուծված թթվածնի քանակությունը չափաքանակից պակաս է եղել, իսկ ամոնիումի, ամոնյակի, նիտրիտ և սուլֆիդ իոնների քանակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի չափաքանակները։

🐟ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված արձանագրության համաձայն՝ լաբարատոր հետազոտությունների ուղարկված անկած ձկների խմբաքանակը եղել է նեխած, ուստի այն ենթակա (պիտանի) չի եղել մանրէաբանական հետազոտության։

💧ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեից տեղեկացանք, որ ջրամբարի թասը պատված է եղել պոլիէթիլենային թաղանթով, որը շարքից դուրս է եկել և չի ապահովում անհրաժեշտ ջրամեկուսացում: Ջրամբարում 2019 թվականին ջուր չի կուտակվել, ջրահավաք ավազանի ձնհալքից մուտք գործած ջուրը եղել է աննշան: Ձմեռացման շրջան ջրամբարի թասը մուտք է գործել գրեթե դատարկ վիճակում, թասում ջուր է մնացել ջրթող աշտարակին հարող փոսորակում և դրա հարակից ծանծաղուտներում, հենց այդ հանգամանքն էլ բերել է նրան, որ բարձր տեղադիրքի պայմաններում ձմռանը ջրի մակերեսը սառցապատվել է և թթվածնի պակասի պայմաններում տեղի է ունեցել ձկների անկումը (առաջացել է թթվածնային քաղց):

Սառցապատ շերտը հալվելուց հետո արդեն իսկ նեխած, անկած ձկները դուրս են եկել ջրի ափամերձ հատված՝ առաջացնելով գարշահոտություն։

Ինչ վերաբերում է ջրում առկա իոնների սահմանված չափաքանակից բարձր ցուցանիշին, այն կարող էր առաջանալ անկած ձկների նեխման և քայքայման արդյունքում։

📌Հիշեցնենք, որ ջրամբարի պահպանությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930