Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի 11-րդ միջոցառումը՝ գազի, էլէներգիայի շահառուների համար

Ապրիլ 13,2020 13:17

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց կորոնավիրուսի հետեւանքների վերացման 11-րդ միջոցառումը, որը վերաբերում է գազի եւ էլեկտրաէներգիայի բոլոր այն բաժանորդներին, որոնց փետրվար ամսվա ծախսը գազի գծով կազմել է ոչ ավելի, քան տասը հազար դրամ, էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է մինչեւ 5 հազար դրամ:

Փոխվարչապետն ասաց, որ օժանդակում են այդ շեմից ցածր բոլոր բաժանորդներին՝ անկախ նրանից՝ ժամկետանց պարտք ունեն, թե չունեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, նրանք որոնք արդեն վճարել են կոմունալները՝ նրանց համար կձեւավորվի կանխավճար, իսկ այն բաժանորդները, որոնք դեռ չեն վճարել, այդքանով կնվազի վարձավճարները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930