«Ցավոք սրտի ունեցել ենք մեկ մահ եւ մահացածների ընդհանուր թիվն այս պահին դարձել է 14: Այս պահին մեր հսկողության տակ գտնվողների թիվը 814 է»,-այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ շաբաթ եւ կիրակի օրերին կորոնավիրուսի մեծ թվով թեստեր են արել. «Շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի՝ 467 թեստ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր ունենք օրական 1000 թեստ անելու հնարավորություն, բայց պետք է ցուցում ունենանք. «Որովհետեւ, ուղղակի իմաստ չունի, կներեք, փողոցից մարդուն հրավիրել, ասել՝ եկեք ձեզ թեստ անենք»:
Նախարարն ի պատասխան ասաց, որ օր-օրի, ցուցումների հետ մեկտեղ՝ թեստերի թիվը կավելանա. «Այս պահի դրությամբ, փաստացի 6 լաբորատորիաներում են իրականացնում հետազոտությունները եւ, հավանաբար եւս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ