Լրահոս
Օրվա լրահոսը

Օր առաջ պետք է դադարեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը. Սուրեն Պարսյան

Ապրիլ 13,2020 12:50

Քննարկումների, բանավեճերի ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հեղինակները, կողմնակիցները հաճախ են մատնանշում Էստոնիայի «հաջողված» փորձը, որը գործում է 2002 թվականի մայիսի 1-ից։ Եվ ահա, Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու համար Էստոնիայի կառավարությունը քննարկում է դադարեցնել պարտադիր կուտակայինի բաղադրիչի հատկացումները, ինչը թույլ կտա նվազեցնել պետական բյուջեի նկատմամբ ֆինանսական ճնշումը։

Ի դեպ, 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով Էստոնիան մեկ անգամ արդեն դադարեցրել է պարտադիր կուտակային համակարգը (01.06.2009-31.12.2010թթ․)։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեծ ֆինանսական բեռ է նաև Հայաստանի պետական բյուջեի համար, մասնավորապես՝ 2020 թվականի ընթացքում շուրջ 70 մլրդ դրամ փոխանցվելու է մասնավոր ֆոնդերի կառավարիչներին, երբ այդ գումարները կարող ենք և պետք է օգտագործենք ներկայիս սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։

Հիշեցնեմ նաև, որ մեր կուտակած միջոցները ներկայումս փոշիանում են, քանի որ մեր գումարների 30%-ը ներդրվել է արտասահմանյան արժեթղթերի մեջ, որոնք հիմա կտրուկ արժեզրկվել են: Իմ հաշվարկներով մենք արդեն իսկ կորցրել ենք մեր կուտակած միջոցների 15-20%-ը, և կորուստները դեռ շարունակվում են. դա արձանագրելու համար կարող եք ստուգել Ձեր կուտակային հաշիվները:

Սրա մասին նախկինում զգուշացրել էինք, սրա դեմ պայքարել: Կարծում եմ` իրական կորուստները ավելի մեծ կլինեն, քանի որ ֆոնդերի փայերը դրամով են, իսկ դրամը ներկայումս արժեզրկվել և դեռ արժեզրկվելու է: Հետևաբար, օր առաջ պետք է դադարեցնել կուտակային համակարգը։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930