Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դեղերի մեծածախ առեւտրով զբաղվողները պետք է պարտադիր լիցենզավորվեն մինչեւ օգոստոսի 15-ը

Ապրիլ 13,2020 12:00

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում էր «Դեղերի մասին օրենքում» փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ինչպես նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ դեղերի առեւտրով զբաղվողների լիցենզավորումը հիմա հնարավոր չէ՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ, ուստի օրինագծով հնարավորություն կընձեռվի լիցենզավորման ժամանակահատվածը երկարաձգելու. լիցենզավորման պարտադիր պահանջն ուժի մեջ կմտնի ոչ թե ապրիլի 15-ին, այլ օգոստոսի 15-ից:

«Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ հստակեցրեց, որ խոսքը դեղերի մեծածախ առեւտրով զբաղվող կազմակերպությունների մասին է. «Նրանց երեք ամիս ժամանակ էր տրված՝ լիցենզավորվելու համար, եւ այս օրինագծով կառավարությունը լրացուցիչ ժամկետ է տալիս, որպեսզի լիցենզավորվեն եւ կարողանան զբաղվել դեղերի մեծածախ առեւտրով»:

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն էլ հայտարարեց. «Օրինագիծը բացահայտեց կարեւոր բան: Խոսքը փաստաթղթերի մասին է, որոնք արտակարգ դրության իրավիճակում քաղաքացիները հնարավորություն չունեն ժամկետը երկարաձգել: Կա տեղեկություն, որ արտասահմանում եւ ՀՀ-ում շատ մարդիկ այդ խնդրին առնչվում են: Լուծման ամենակարճ տարբերակը իշխանության կողմից հատուկ որոշումներ ընդունելն է, պետք է մեխանիզմներ գտնել»:

Հավելենք, որ օրինագծի երկրորդ ընթերցումը պետք է կազմակերպվի 24 ժամվա ընթացքում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930