Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 26 նոր դեպք. ընդհանուր թիվը՝ 1039

Ապրիլ 13,2020 11:03

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդում է. «13.04.2020թ․ ժամը 11։00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 26 նոր դեպք. ընդհանուր թիվը՝ 1039:

Մահացել է մեկ մարդ. ընդհանուր թիվը՝ 14:

Բուժվածներ – 211

Փաստացի բուժվողներ – 814

Ընդհանուր թեստեր – 7631

Մահվան ելքեր – 14»:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հայտնում մահացած 14-րդ բուժառուի վերաբերյալ. «Մահացած 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930