Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․
Կյանքն ինչ հետաքրքիր է…
Նկարում բուժծառայության փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյանն է, ով իմ զինծառայության ժամանակ եղել է Արմավիրի ուսումնական բրիգադայի բուժծառայության պետը, ում հետ պայքարել ենք զորամասում դիզինտերիայի վերացման համար:
Նկարում աղջնակը փոխգնդապետի աղջիկն է՝ Զառա Մարտիրոսյանը, ով լինելով էնդոկրինոլոգիայի օրդինատոր մեր կամավորական թիմի կազմում՝ հայրենանվեր ծառայություն է մատուցում COVID-19-ի կապակցությամբ մեր հայրենակից կոնտակտավորներին:
Ձեռքերի ու շփման այս պատկերը քանի օր էր՝ նկատում էի, հեռու կանգնում, որ չխանգարեմ հոր և աղջկա կարոտալից հայացքին, բայց վերջը որոշեցի նկարեմ:
Կարդացեք նաև
Հ․Գ. Գեները չեն ոչնչանում, բայց մնացեք տանը, որ Զառան ու մնացած կամավորները շուտ գնան տուն:
https://www.facebook.com/photo.php?fbid=506188656926200&set=a.124599588418444&type=3&theater