Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Արցախի նախագահ ընտրվելու պարագայում բացառվում է, որ թույլ տանք քաղաքական հետապնդումներ»

Ապրիլ 12,2020 23:00

Ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է:  Այս թեմայով Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում նախատեսված էր բանավեճ թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիք» ՔՄԴ դաշինքից Արայիկ Հարությունյանի եւ ինքնաառաջադրված թեկնածու Մասիս Մայիլյանի միջեւ, սակայն երկրորդը չէր ներկայացել պատճառաբանությամբ, որ փաստացի հրաժարվել է երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավից, ուստի նպատակահարմար չի գտնում մասնակցությունը նաեւ հեռուստաբանավեճին: Այնպես որ, բանավեճն ընթացավ միակողմանի:

Ներածական խոսքում Արայիկ Հարությունյանը, ներողություն խնդրելով Արցախի Հանրապետության այն բնակավայրերի բնակիչներից, որտեղ չի կարողացել հանդիպում իրականացնել ընտրողների հետ, վստահեցրեց, որ անկախ պաշտոն ստանալուց առաջ, թե հետո, առաջին իսկ հնարավորության դեպքում նրանց հետ հանդիպում անպայման կայանալու է:

Նախագահի թեկնածուն վստահեցրեց նաեւ, որ քարոզարշավի ընթացքում հանդիպումների ժամանակ ընտրողներից լսած բոլոր պատգամները եւ հարցադրումները լինելու են իր օրակարգում: «Իսկ ամենակարեւորը այն է, որ ուզում եմ վստահեցնել մեր բոլոր հայրենակիցներին՝ ընտրվելու պարագայում ես լինելու եմ բոլորի նախագահը: Բացառվում է, որ մեր երկրում թույլ տանք քաղաքական հետապնդումներ: Թող բոլորը վստահ լինեն. ոչ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի լինելու: Ընտրվելու պարագայում գլխավորելու եմ երկիրը եւ լինելու եմ բոլորի նախագահը»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930