ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մայրը՝ Նադին Գոնսալեսը, հրապարակել է սիրեկանի հետ իր լուսանկարը:
UOL-ի տեղեկություններով Նադինը հանդիպում է 22-ամյա կիբերմարզիկ Տյագո Ռամոսի հետ: «Երջանիկ եղիր, մայրիկ, սիրում եմ քեզ» այդ առիթով գրել է 28-ամյա Նեյմարը: Այս հարաբերություններին, կարծես, դեմ չէ նաեւ ֆուտբոլիստի հայրը:
Լրատվամիջոցները գրում են, որ Նեյմարի եւ իրենից տարիքով փոքր պոտենցյալ խորթ հոր հետ ընկերական հարաբերություններ են ստեղծվել: Ռամոսը մասնակցել է նրա ծննդյան արարողությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ