Լրահոս
Օրվա լրահոսը

Վատառողջ քաղաքացուն տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը

Ապրիլ 12,2020 15:07

Ապրիլի 12-ին, ժամը 08:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Toyota Hiace» (Ստեփան Մ., ծնված 1958 թ.) և «Ford Focus» մակնիշների ավտոմեքենաները (Յուրի Մ., ծնված 1962 թ.), այնուհետև «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

«Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բժիշկ Սոֆի Բ.-ն (ծնված 1977 թ.), բուժքույր Նորա Գ.-ն (ծնված 1960 թ.), տեղափոխվող վատառողջ քաղաքացի Հրահատ Մ.-ն (ծնված 1971 թ.), հիվանդին ուղեկցող Գևորգ Մ.-ն (ծնված 2003 թ.), և «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հրահատ Մ.-ն տեղափոխվել է ստացիոնար բուժման:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին և հոսանքազրկել ավտոմեքենաները:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930