Լրահոս
Օրվա լրահոսը

Լաբորատորիայում իրականացվող ախտահանիչ միջոցառումների պատճառով ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել․ Արցախի ԱՆ

Ապրիլ 12,2020 14:58

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ լաբորատորիայում իրականացվող ախտահանիչ միջոցառումների պատճառով, նախորդ օրը ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել:

Այս պահի դրությամբ, կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության (Քարվաճառ) է, քանի որ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունի և հիվանդանոց է դիմել երկկողմանի թոքաբորբով, առաջին վարակվածի մոտ թոքաբորբ կա, որն առավելապես կապված է կորոնավիրուսին հատուկ զարգացմամբ, մյուս քաղաքացիների վիճակը բավարար է:

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ: Այս պահի դրությամբ, քաղաքացիներից նմուշառումներ անելու նոր դեպքեր չկան:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

ԱՐՑԱԽ/ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/126131272360995

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930