Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը ուղիղ եթերի ընթացքում ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը՝ ապրիլի 14-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ։
«Շատերը խոսում են ընտրությունները հետաձգելու մասին, ընտրությունները չկայացնելու կոչեր են հնչեցնելու։ Իհարկե, բոլորիս համար ամենակարևորը մեր ժողովրդի առողջությունն է, անկասկած։ Առանց այս հրամայականի ցանկացած այլ միջոցառում, ուզում է լինի կարևոր քաղաքական միջոցառում, ինչ միջոցառում ուզում է լինի, երկրորդական-երրորդական պլան է մղվում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է շահարկենք այս ամենը։ Դժբախտաբար մենք տեսնում ենք, որ շահարկման առարկա է դառնում ընտրությունների պահը։ Մարդիկ ոչ թե մտածում են ժողովրդի մասին, այլ մտածում են իրենց քաղաքական հարցերի, շահարկումների, ինչ-որ նեղ անձնական դիվիդենտներ կորզելու մասին»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանը կարծում է, որ պետք է պահպանել առողջապահական բոլոր նորմերը, բայց նաև անհրաժեշտ է անկախ ամեն ինչից ավարտին հասցնել Արցախի իշխանության ձևավորումը. «Անվտանգության ամենակարևոր գրավականը պետությունն է, պետական համակարգն է»։
https://www.facebook.com/david.babayan.5011/videos/3404726162889933
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ