Բա՛րև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ընկերներ, հետևորդներ.
Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ covid-19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ. ցավոք, պատասխանը դրական էր։
Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։
Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են ինձ համար և հոգեբանական աջակցություն են ցույց տվել։
Շնորհակալություն եմ հայտնում նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանին և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն՝ Վարդան Ուռուտյանին, ինչպես նաև բուժքույրերի անձնակազմին ՝ ջերմության, հոգատարության և իրենց գործին հավատարիմ լինելու համար։
Շնորհավոր Սուրբ Զատիկ։
«Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։
Կարդացեք նաև
Հովհաննես ԲԱՉԿՈՎ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Լուսանկարը՝ Հովհաննես Բաչկովի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2175391652607192&id=100004091351525