Եվրոպական երկրներում մոնիթորինգի արդյունքով արդեն կարելի է ենթադրել, թե որ երկրում առաջինը կվերսկսվի եվրոպական ֆուտբոլը:
Դա Ավստրիան է, որտեղ եվրոպական երկրներից առաջինը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ կիրառվեցին: Այդ երկրի կանցլեր Սեբաստյան Կուրցը նախանշել է երկիրը նորմալ կյանքի վերադարձնելու միջոցառումները:
Այսպես, արդեն մայիսի 1-ին կբացվեն բոլոր խանութները ու առեւտրի կենտրոնները, իսկ հունիսի վերջին սպասվում է, որ կհանվի զանգվածային միջոցառումների (ներառյալ՝ ֆուտբոլը) վրա դրված արգելքը: Ընդ որում, Ավստրիայում առանց հանդիսատեսի խաղալ կարող են ավելի շուտ, սակայն դրա անհրաժեշտությունը չկա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ