Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացել են վարակված լինելու վախից  ինքնասպանության փորձ  կատարած տղամարդու թեստի պատասխանը  

Ապրիլ 11,2020 18:27

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ  արտակարգ դեպք  էր տեղի ունեցել Գյումրիում․ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած  66-ամյա Կ․ Լ․-ն, որը 13 օր շարունակ ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, փորձել  էր վերջ դնել կյանքին՝ կարծելով, թե վարակվել  է կորոնավիրուսով։ Նա քացախաթթվի  էսենցիա էր  խմել։

Նրան տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, վիճակը կայունացնելուց ուղարկել մայրաքաղաք, թունաբանության կենտրոն՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու համար։  Նրան նաև թեստավորել էին՝ որոշելու, թե արդյոք վարակվա՞ծ է կորոնավիրուսով։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին  տեղեկացրեց, որ պատասխանը  հայտնի է դարձել քիչ առաջ, թեստը բացասական է ցույց տվել, տղամարդու մոտ կորոնավիրուս չկա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930