Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը։
Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, բարեհաջող տեղափոխել Հայաստան։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։
Տեղեկացնենք նաև, որ դեսպանության և վրացական կողմի միջև կար նախնական պայմանավորվածություն, որ, Վրաստանում մտցված արտակարգ դրությունից և համընդհանուր կարանտինից ելնելով, արտերկրից Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացիների և դեսպանության ներկայացուցիչների միջև որևէ շփում պետք է բացառվի։
Կարդացեք նաև
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1678384055637530?__xts__[0]=68.ARBCbL_-eCf44Ylb8HcbwSiDeumBlOr9EgLeBwnDTeirhqXAwZaGyYemzVdRcDSFBgtiYSTNY2aIR-RjVS-DTfHGUZ_KnYomhtterKEURHzjrewXs7IEtr47TQxneb6qKpKerI5ZQtv6-R-hhDSACz4fyqke8pEoMfg2lIlB-T2_HETlHDk_TJOidw1RZPWjA-ZOMaK9o0oeWHC8oXmiW2xQ0zILoczTfhxM1vwzrlZZTEeIvAEW91755MJTlRX9tGh3OMkWOg3tTjg68SqIzYN-7kYRHEYqHxUFDGQCpUpAkpZHKB5J66jEgZi1yw2lmmYzSzsiupKhuRPnKxbAg7QtCQ&__tn__=-R