Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ֆուտբոլիստները խաղից առաջ կապում դաստակներն ու ոտքերը

Ապրիլ 11,2020 15:37

Դա նորաձեւության հետ առնչություն չունի: Դա սովորական թեւնոցն էլ  չէ, որն օգտագործվում է քրտինքը մաքրելու համար: Պարզապես, ֆուտբոլիստները, եւ ոչ միայն նրանք, ամենայն մանրակրկիտությամբ են հետեւում իրենց առողջությանը:

Օրինակ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման անցած տարի «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ պաշտպանի հետ բախվելու արդյունքում կոտրել էր ճկույթը: Դրանից հետո ֆուտբոլասերները նրան խաղադաշտում տեսնում են միայն փափուկ եւ նուրբ նյութից պատրաստված հատուկ վիրակապով: Ի դեպ, հանդիպման ժամանակ նման վիրակապ կրել կարելի է ՖԻՖԱ-ի կանոնակարգի 4.4 կետով նախատեսված պայմանով:

Ժամանակակից սպորտում մկանների եւ վերջույթների ֆիքսման ամենաինովացիոն տեխնիկան կինեզիոթեյպավորումն է: Դա կպչուն հատուկ ժապավեն է, որը դրվում է մաշկի վրա՝ հաշվի առնելով նաեւ մաշկի առանձնահատկությունները: Գրագետ թեյպավորման դեպքում ժապավենի կպչուն շերտի միջոցով սենսորային դրական ազդեցություն է լինում մարմնի վնասված հատվածի վրա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930