Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, որոշ տեսակների աշխատանքը կթույլատրվի»

Ապրիլ 11,2020 14:09

Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխումն ապահովելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը մեկ ամսով կերկարաձգվի, զուգահեռ՝  տնտեսական գործունեության որոշ տեսակների համար կթույլատրվի աշխատանքը՝ անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ: Այս մասին «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արտակարգ դրության գործող ժամկետը լրանալու է երեքշաբթի:

«Անխուսափելի է դա: Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարության նիստ կլինի, այնուհետեւ՝ ԱԺ նիստ: Երկարաձգումն անհրաժեշտ է վարակի տարածումը կանխելու համար: Պետք է ունենանք հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ արտակարգ դրության արդեն իսկ անցած ժամանակահատվածի համար խնդիրը լուծված է, քանի որ հիմա հիվանդացության օրական թիվը 30-ի շրջանակում է. «Դա գոհացուցիչ է»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1436842246487424/

Ինչ վերաբերում է տնտեսական գործունեության որոշ տեսակների աշխատանքի ապահովմանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկուշաբթի օրվանից որոշ տնտեսվարողների համար գործունեությունը կլինի ամբողջությամբ թույլատրված. «Երկուշաբթիից ամբողջությամբ թույլատրված կլինեն՝ գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն, գազ, էլեկտրականություն, ջրամատակարարում, թափոնների մշակում, փոխադրում/պահեստային տնտեսություն, ֆինանսական/ապահովագրական գործունեություն, պարտադիր սոցիալական ապահովություն, սոցիալական սպասարկում, օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն: Իսկ ապրիլի տասներեքից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտի արտադրությունը, իսկ ապրիլի քսանից հետո՝ հագուստի արտադրությունը, տնտեսական խանութների գործունեությունը, գիտական հետազոտությունները»:

Վարչապետը նաեւ հայտնեց, որ տեղաշարժի սահմանափակումները պահպանվելու են, տանից պետք է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930