Գերմանիայի Էրլանգենի համալսարանային հիվանդանոցում գիտնականները հույս ունեն օգնել կորոնավիրուսից տառապող հիվանդներին: Նրանք այստեղ գտնվող ծանր հիվանդներին ներերակային եղանակով ներարկում են կորոնավիրուսով վարակված ու ապաքինված անձանցից վերցված իմունային պլազմա:
Էրլանգենի փոխներարկումների բաժանմունքի ղեկավար Հոլգեր Հաքշտայնի խոսքերով, իմունային պլազման կարող է օգնել, քանի որ այն կրում է հատուկ հակամարմիններ: Նա շեշտում է սակայն, որ այս թերապիան, որը կարող է դառնալ կորոնավիրուսով հիվանդանոց տեղափոխված անձանց օգնության մի ձեւ, ինքնին պատվաստանյութ չէ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում