Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարանտինի ժամանակ առանց ռիսկի զբոսնել, վազել կամ հեծանիվ վարել

Ապրիլ 11,2020 11:10

Տարբեր երկրներում կորոնավիրուսի համավարակի ժամանակ հայտարարված համընդհանուր ինքնամեկուսացման պահանջները տարբեր են: Որոշ երկրներում անգամ առողջարարական վազքն է արգելված՝ անգամ եթե մարդը ոչ ոքի հետ շփում չի ունենում:

Հայաստանում, թեկուզ կարճ ժամանակով,  մաքուր օդում առողջարարական վազքով զբաղվել կամ հեծանիվ վարել թույլատրվում է: Բելգիայում եւ Նիդերլանդներում գիտնականներն ուսումնասիրել եւ հաշվարկել են, որ նաեւ զբոսնելը, վազելը եւ հեծանիվ վարելը անվտանգ կարող են լինել որոշակի պայմաններ պահպանելու դեպքում:

Նրանք պարզել են, որ առաջարկվող 1-2 մետր ստանդարտ սոցիալական հեռավորությունը արդյունավետ է միայն ծածկած տարածքներում, իսկ դրսում՝  թույլ քամու պայմաններում:

Բացօթյա տարածքում վազելու ժամանակ մարդը շնչում է, հազում, փռշտում՝ օդում թողնելով մանրէների ամպ, եւ նրա հետեւից վազողը անցնում է այդ ամպի միջով: Նկար 2-ում կարմիր կետերը մեծ մանրէներն են, որոնք վարակելու ավելի մեծ հավանականություն ունեն, սակայն արագ են գետնին նստում: Մարդը կարող է անցնել այդ ամպի միջով եւ վարակը կարող է նստել նրա հագուստի վրա:

Նկար 2

Գիտնականների արած մոդելավորումը ցույց է տվել, որ այս դեպքում ստանդարտ սոցիալական հեռավորությունը գործում է կողք-կողքի վազող երկու մարդու դեպքում, այն էլ՝ թեթեւ քամու պայմաններում: Կտրականապես խորհուրդ չի տրվում ուղիղ գծով միմյանց հետեւից քայլել, վազել կամ հեծանիվ վարել: Անկյունագծով քայլելու կամ վազելու դեպքում նույնպես վարակ ձեռք բերելու հավանականությունը նվազում է:

Անհրաժեշտ է.

-Զբոսնելիս դիմացինից պահպանել առնվազն 4-5 մետր սոցիալական հեռավորություն:

-Վազելիս կամ դանդաղ հեծանիվ վարելիս միմյանցից պահպանել առնվազն 10 մետր սոցիալական հեռավորություն:

-Արագ հեծանիվ վարելիս՝ միմյանցից պահպանել առնվազն 20 մետր սոցիալական հեռավորություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930