Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք

Ապրիլ 11,2020 11:05

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված տվյալները՝ ապրիլի 11-ի, ժամը 11։00-ի դրությամբ։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 966

Բուժվածներ՝ 173

Փաստացի բուժվողներ՝ 780

Բացասական թեստեր՝ 6484

Մահվան ելքեր՝ 13

Իսկ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը մանրամասնում է․

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, առողջացել է ևս 24 քաղաքացի։

Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։

86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930