Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցակում նրա անունը կա, այդ ինչպե՞ս է հրաժարվել. Արայիկ Հարությունյանը՝ Մասիս Մայիլյանի մասին. «Ա1+»

Ապրիլ 10,2020 23:59

Արցախում մարտի 31-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով երկրորդ փուլ անցան Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին։

Արցախի նախագահի հիմնական թեկնածու, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում կայանալիք ընտրությունների երկրորդ փուլին, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին եւ մի շարք այլ թեմաների։

– Պարոն Հարությունյան, մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Արցախի Ազգային ժողով անցած կուսակցությունների հետ ի՞նչ քննարկումներ եք ունեցել կառավարություն կազմելու համար:

– Ոչ մեկի հետ այս փուլում քննարկումներ չենք իրականացրել:

– Արցախում նույնպես վիրուսակիրների ու մեկուսացվածների թիվն ավելանում է, դա պայմանավորված է եղել նաև մարտի 31-ի ընտրություններով:  Արցախում նույնպես արտակարգ դրություն հայտարարելու և երկրորդ փուլի ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում:

– Այդ հարցը տվեք կառավարությանը, նաև օպերատիվ շտաբ կա ձևավորված: Ես մամուլից եմ ծանոթանում տեղեկությունների մասին: Նրանց ցանկացած որոշում հիմք ենք ընդունելու և դրանով առաջնորդվելու ենք: Որքան տեղյակ եմ, ամեն ինչ վերահսկվում է, և դեռ վտանգավոր բան չկա:

– Նախագահի ընտրություններում  անցողիկ շեմը հաղթահարած Մասիս Մայիլյանի անունը քվեաթերթիկում կլինի, բայց նա կարծես թե հրաժարվում է մասնակցելուց` իր ընտրողներին կոչ անելով քվեարկությանը չմասնակցել: Ինչպե՞ս դա կանդրադառնա ընտրությունների որակի վրա:

– Ցուցակում նրա անունը կա, այդ ինչպե՞ս է հրաժարվել: Նրա անվան դիմաց ցանկացողները կարող են քվեարկել:

– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այն կարծիքները, որ այդպիսով երկրորդ փուլը կարող է պակաս լեգիտիմ լինել, և որ Մ.Մայիլյանը նաև դրա համար է նման կոչ արել:

– Չեմ կարող մեկնաբանել:

– Այնուամենայնիվ, ո՞ր ուժերի հետ եք հնարավոր համարում կոալիցիա կազմել` Սամվել Բաբայանի, Աշոտ Ղուլյանի կուսակցությունների՞, ՀՅԴ-ի՞, թե՞ մյուսների հետ:

– Կառավարություն կազմելու մասին ես դեռ որևէ քննարկում չեմ արել: Այդ բոլոր հարցերին կպատասխանեմ ընտրություններից հետո:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930