Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքսիկան համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը. Կրեմլում ՕՊԵԿ+-ի գործարքը համարում են կայացած

Ապրիլ 10,2020 23:40

Մեքսիկան ԱՄՆ-ի և ՕՊԵԿ+-ի երկրների հետ համաձայնեցրել է նավթի արդյունահանումը սահմանափակելու հարցը: Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:  Նրա խոսքով` ՕՊԵԿ+-ի երկրները Մեքսիկային առաջարկել էին  նավթի արդյունահանումն օրական նվազեցնել սկզբում 400 հազար, ապա 350 հազար բարելով: Բայց Մեքսիկայի իշխանությունները պնդել են, որ պետք է օրական արդյունահանումը նվազեցնել 100 հազար բարելով, քանի որ հետո երկրի համար դժվար կլինի վերականգնել արդյունահանումը:

Օբրադորը հայտարարել է, որ արդյունքում որոշվել է, որ Մեքսիկան օրական արդյունահանումը կկրճատի 100 հազար բարելով, իսկ  օրական 250 հազար բարելով կրճատման պատասխանատվություն կստանձնի Միացյալ Նահանգները:  Օբրադորը հայտարարել է, որ պայմանավորվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Միևնույն ժամանակ ՕՊԵԿ+-ի երկրները Bloomberg գործակալությանը հայտնել են, որ տեղյակ չեն գործարքից, որի մասին հայտնել է Մեքսիկայի նախագահը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ Մեքսիկայի դիրքորոշման փոփոխությունից հետո Կրեմլը ՕՊԵԿ+–ի գործարքը փաստացի կայացած է համարում:

Նշենք, որ ապրիլի 9-ին ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են սահմանափակել նավթի արդյունահանումը 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին օրական ընդհանուր 10 միլիոն բարելով, այնուհետև մինչև տարեվերջ՝ 8 միլիոն բարելով։ Առաջարկին աջակցել էին բոլոր երկրները, բացառությամբ Մեքսիկայի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930