Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հանդես է եկել ուղերձով և հայտարարել, որ կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակը պահանջում է նոր միջոցառումներ, այդ թվում` անցագրային ռեժիմի աստիճանական սահմանում:
Մինչ այս պահը Մոսկվայում գործում էր համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ: Անցագրային ռեժիմ սահմանվելու է հաջորդ շաբաթվանից, առաջին փուլում` աշխատանքի մեկնելու համար, իսկ հետ անհրաժեշտության պարագայում` թաղամասի ներսում տեղաշարժվելու համար, հայտնել է Մոսկվայի քաղաքապետը:
Նրա խոսքով` վերջին օրերին կտրուկ աճել է թոքաբորբով հիվանդների թիվը, և եթե նախկինում օրական հիվանդանոց էր տեղափոխվում 500 մարդ, ապա այսօր այդ թիվը կազմում է 1300: Ուղերձի վերջում Սոբյանինն ասել է, որ դժվար փորձություններն են սպասվում և պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերել սահմանափակումներին և ձեռնարկված միջոցառումներին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ