Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի առողջապահության նախարար. Կարանտինի կամ արտակարգ դրության մասին դեռ մտածելու կարիք չունենք

Ապրիլ 10,2020 23:00

«Տեսականորեն համակարգը պատրաստ է»,- «Մեդիա կենտրոնի» հետ ուղիղ միացման ընթացքում, անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը, ասաց Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։

Նա նշեց, որ առաջին իսկ օրերից բոլոր շրջաններում և բուժհիմնարկներում առանձնացրել են համապատասխան մեկուսարաններ, առանձին բժշկական հիմնարկ. «Եվ ունենք բժշկական հիմնարկ, որը նախատեսված է, աստված մի արասցե, ավելի ծանր դեպքերի համար։ Ունենք առանձնացված, օպերատիվ շտաբի կողմից, հյուրանոցային համալիրներ։ Այսինքն՝ մեր հնարավորության չափով պատրաստ ենք դիմակայելու։ Բայց կարծում եմ այս պահին վաղ է պիկը կանխատեսել։ Մենք ամեն ինչ անում ենք, գիշեր-ցերեկ աշխատում ենք, 24/7 ռեժիմով աշխատում ենք, որպեսզի հնարավորին պիկը կանխենք և չհասցնենք պիկին»։

Արայիկ Բաղրյանը ասաց, որ Արցախի փողոցում համեմատած Երևանի ավելի մարդաշատ է, բայց նա հավելեց, որ կուտակումներ չկան, և քաղաքացիները պահպանում են բոլոր կանոնները. «Այս պահին ամեն ինչ վերահսկելի է, և կարանտինի կամ [արտակարգ] դրության մասին դեռ մտածելու կարիք չունենք»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930