Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ջովաննի Մալագոն հայտարարել է, որ երկրում մարզումներ անցկացնելու արգելքը երկարաձգվում է առնվազն մինչեւ ապրիլի 27-ը:
«A» սերիայի ակումբների ֆուտբոլիստները թիմերի տրամադրության տակ պետք է հավաքվեն ապրիլի վերջին, որպեսզի բուժհետազոտություն անցնեն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշրջանը դադարեցնելուց հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ