Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ֆուտբոլիստներն այդքան բարձր վարձատրվում

Ապրիլ 10,2020 21:33

Զարմանալու ոչինչ չկա: Գործում է պահանջարկի եւ առաջարկի կանոնը: Օրինակ, ներկայիս պայմանագրով Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» շաբաթական ստանում է 550 հազար եվրո, ինչը գրեթե 320 անգամ շատ է, քան ստանում է Իսպանիայի ներկայիս վարչապետ Պեդրո Սանչեսը, որը երկրի թիվ մեկ պաշտոնյան է:

Առաջին հայացքից խենթություն է, որ մարզիկներն ավելի բարձր են վարձատրվում, քան քաղաքական գործիչները, բժիշկները, ուսուցիչները եւ սոցիալական կարեւորություն ունեցող մասնագիտության տեր անձինք: Բայց այստեղ է, որ գործում է պահանջարկի եւ առաջարկի կանոնը: Ֆուտբոլում առաջարկը մոլորակի լավագույն լիգաների համար տաղանդավոր խաղացողների քանակն է: Իսկ պահանջարկը կազմում են նրանց ձեռք բերել ցանկացող ակումբները: Սակայն, ասենք, Մեսսիի նման տաղանդները հազվադեպ են առաջանում: Անգլիայում նախապատրաստության համակարգով անցնող 1,5 միլիոն պատանի ֆուտբոլիստներից միայն 180-ն են դառնում պրեմյեր լիգայի խաղացող:

Տաղանդավոր ֆուտբոլիստների պահանջարկը մեծ է, քանի որ նրանք մեծացնում են տիտղոսներ նվաճելու՝ ակումբների շանսերը: Բացի սա, մարզական առումով ամենահաջողակ ֆուտբոլային բրենդները հեռուստահեռարձակման իրավունքները վաճառելու ավելի շահավետ պայմաններ են ունենում:

Այստեղից էլ գալիս է լավագույններին հրավիրելու եւ մրցակիցներից ավելի շատ վճարելու արեւելյան երկրների ակումբների մղումը, որոնք նույնիսկ կարիերայի ավարտին մոտեցող աստղերին են հսկայական հոնորարներով հրավիրում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930