Ինչպես տեղեկացրել ենք, ապրիլի 5-ին Գյումրու շինանյութերից մեկի խանութի դիմաց էլեկտրահարվել էին երկու երիտասարդներ։ Նրանք ամենայն հավանականությամբ բանվորներ են եղել։
Նրանցից մեկին՝ 1981թ-ին ծնված Գ․Հ․-ին, շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում՝ կլինիկական մահվան փուլում, սրտամկանի վնասումով։ Այստեղ նրան վերակենդանացրել էին՝ պայքարելով կյանքի համար։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենց հիվանդանոցի բուժանձնակազմի թիմային աշխատանքի արդյունքում երեկ տղամարդը իր ոտքով հիվանդանոցից տուն է գնացել։
Նա մանկահասակ երեխաների հայր է։
Կարդացեք նաև
Տուժածներից մյուսի՝ 1994թ․-ին ծնված Վ․Հ-ի մոտ էլ, թեև էլեկտրահարության հետքեր չէին եղել, բայց նա գանգուղեղային փակ վնասվածք էր ստացել, սալջարդ, վերք գլխի շրջանում։ Նա դուրս կգրվի վաղը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ