Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի փոխանցման շղթաները կոտրելը երկարատեւ է լինելու»

Ապրիլ 10,2020 17:25

Վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերը հարաբերականորեն պակասել են, եւ դա արտակարգ դրության, հատկապես վերջին երկու շաբաթվա ավելի խիստ ռեժիմի հետեւանք է:

Այսօր այս մասին ասուլիսին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Բայց դեպքերի քիչ լինելը չի նշանակում, որ պետք է հանգիստ լինենք, եւ ինչպես նախարարն ասաց, հիմա վարակը տարածման ավելի շատ աղբյուր ունի, ընդ որում, աշխարհագրորեն տարբեր. «Իրականում կորոնավիրուսի շրջանառությունը տեղ ունի ՀՀ-ում, եւ զգուշավորություն է պետք, փոխանցման շղթաները կոտրելը երկարատեւ է լինելու»:

Դրա պատճառներից մեկն, ըստ նախարարի, վարակի ինկուբացիոն երկար շրջանն է, այն բավական դանդաղ է դուրս գալիս օրգանիզմից, նույնիսկ այն դեպքում, երբ նշաններ չկան:

Թորոսյանն ասաց՝ հետեւություններ անելու համար դեռ վաղ է. «Զգոնությունը չպետք է կորցնենք, պետք է  շարունակենք բոլոր գործողությունները, նույնիսկ ավելի լայն թափ տալով՝ պացիենտների հայտնաբերում, թեստավորում, բուժում, կոնտակտավորների մեկուսացում, մինչեւ կլինի հիվանդության ամբողջական բուժում կամ դրա դեմ պատվաստում»:

Նախարարը գտնում է, որ պետք է շարունակել արտակարգ դրությունը, արդեն պարետատանն առաջարկել է երկարացնել ժամկետը, բայց որոշողը պարետն է:

Թորոսյանն ասաց, որ հիմա խնդիրը կառավարելի թվով հիվանդներ ունենալն է, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել հնարավորությունների չափով, աղետալի կլինի, երբ չկարողանան մեծ թվով հիվանդների բուժել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930