Արցախի Հանրապետությունում ապրիլի 14-ին նախատեսված է անցկացնել նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
Նշենք, որ Արցախում արդեն արձանագրվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության դեպքեր:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեպքին՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նույնիսկ արտակարգ դրություն չմտցնելու դեպքում, անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում, Բերձորում։
«Իրականում վիճակը տագնապալի է ոչ միայն Միրիկում, այլ հարևան Մոշաթաղում։ Նույնիսկ արտակարգ դրություն չմտցնելու դեպքում, անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում, Բերձորում։
Կարդացեք նաև
Հ.Գ. Վարակվածի հարսը գրանցված է եղել Մոշաթաղում և քվեարկել այնտեղ»,- գրել էր Խանումյանը։
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Գայանե Առուշանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կերպ են անցկացվելու ընտրությունները վերոնշյալ համայնքներում։
«Մոշաթաղի, Միրիկի, Բերձորի հետ կապված լրացուցիչ հայտարարություն կլինի ընտրությունների նախօրեին, պաշտոնական կհրապարակվի»,- ասաց Առուշանյանը։
Առուշանյանը հավելեց, որ կանխարգելիչ բոլոր միջոցառումները կիրականացվեն ընտրությունների ժամանակ։
Անդրադառնալով Խանումյանի գրառմանը՝ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ, «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ պետք է արվի։ «Պետք է վերջացնենք։ Իրավիճակը մենք չպետք է քաղաքականացնենք։ Առողջապահական նորմերին պետք է հետևել։ Մասնագետները պետք է խոսեն, ոչ թե քաղաքականացնեն, շահարկումներ և այլն, և այլն։ Եթե նախարարությունը համարում է, որ պետք է ինչ-որ միջոցառումներ ձեռնարկել, արտակարգ դրություն, առողջապահական նորմեր, պետք է անել, բայց իրենցից հարցրեք»,- եզրափակեց Բաբայանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: