Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակ եւ նպաստ կտրվի միայն անկանխիկ ձեւով. օրինագծում կան բացառություններ

Ապրիլ 10,2020 16:27

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «Պետական կենսաթոշակների» եւ «Պետական նպաստների» մասին օրենքներում փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների եւ նպաստների վճարման բացառապես անկանխիկ եղանակի, սակայն օրենքը բացառություններ է սահմանում, եթե, օրինակ, նպաստի կամ կենսաթոշակի շահառուն ունի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն, կամ լրացել է շահառուի 75 տարեկանը, կամ նպաստառուն մինչեւ 14 տարեկան երեխա է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի փոխանցմամբ՝ բացառություն են նաեւ լիազորագրով թոշակ կամ նպաստ ստանալու դեպքերը:

«Գործող օրենքով կենսաթոշակը նշանակվում է քաղաքացու նախընտրած ձեւով՝ կանխիկ կամ անկանխիկ: Վերջինս ավելի հարմարավետ տարբերակ է, ինչի մասին վկայում է այն փաստը, որ վերջին տարիներին ավելանում է անկանխիկ եղանակով կենսաթոշակ եւ նպաստ ստացողների թիվը»,-տեղեկացրեց Սմբատ Սաիյանը: Նրա փոխանցմամբ՝ մարտին, օրինակ, կենսաթոշակների 53%-ը տրվել է անկանխիկ եղանակով:

Փոխնախարարը նաեւ նշեց՝ այն քաղաքացիները, որոնք թվարկված բացառությունների շրջանակում են, համապատասխան դիմում կարող են ներկայացնել մինչեւ 2021թ. հունվարի 1-ը, այլապես այդ ժամկետից սկսած կիրառվելու է օրենքով սահմանված վճարման անկանխիկ եղանակը:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930