Իտալական ակումբը առաջվա պես հույս ունի, որ կերկարացնի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը, որի իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»:
«Ռոման» չի ցանկանում ֆուտբոլիստին գնելու համար անգլիական ակումբին վճարել նրա պահանջած 25 մլն. եվրոն: Դրա փոխարեն կփորձի Մխիթարյանին վարձակալել եւս մեկ մրցաշրջան:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստի վարձակալության համար «Ռոման» «Արսենալին» վճարել է 3 մլն. եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ