Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատարիմ մնալով Շառլ Ազնավուրի արժեքներին՝ այսօր էլ «Ազնավուր» հիմնադրամն է միանում համավարակի դեմ համաշխարհային պայքարին». Նիկոլա Ազնավուր

Ապրիլ 10,2020 16:22

2020 թվականի սկզբին COVID-19- ի բռնկումից արդեն տուժել է ավելի քան մեկ միլիոն մարդ աշխարհի տարբեր անկյուններում: Պանդեմիան դարձավ համաշխարհային աղետ, որը խաթարեց առողջապահական, կրթական համակարգերը, զբոսաշրջության և, առհասարակ, կյանքի բոլոր ոլորտները:

«Այսօր բոլոր երկրներն են մարտահրավերների բախվում առողջապահության ոլորտում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ միասին կարող ենք հաղթահարել այս մարտահրավերը` լինելով ավելի միասնական, ավելի հոգատար և ավելի պատասխանատու: Տարիներ առաջ, երբ Հայաստանը դժվարին շրջան էր ապրում,  Շառլ Ազնավուրը կանգնեց երկրի և ժողովրդի կողքին՝  մարդասիրական գործունեություն ծավալելով Հայաստանում: Հավատարիմ մնալով Շառլ Ազնավուրի արժեքներին՝ այսօր էլ «Ազնավուր» հիմնադրամն է միանում համավարակի դեմ համաշխարհային պայքարին»,- ընդգծեց «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:

Սերտորեն համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ Հիմնադրամը հնարավոր է դարձրել 5000 հատ N95 հատուկ դիմակի և 1000 պաշտպանիչ հանդերձանքի ձեռքբերումը բժիշկների և բուժաշխատողների համար, ինչպես նաև ավելի քան 7000 լիտր հատուկ ախտահանիչ հեղուկի մատակարարումը բուժհաստատություններին, որը կբավարարի 2 ամսվա կարիքներն ու ավելի ապահով միջավայր կստեղծի մասնագետների համար, որոնք ամիսներ շարունակ բացառիկ նվիրումով աշխատում են՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:

«Ազնավուր» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում յուրաքանչյուր բժշկի, բուժաշխատողի և կամավորի, ովքեր իրենց կյանքը վտանգում են այլոց փրկելու համար և օգնում են մեզ հաղթահարել այս համավարակը:

Հիմնադրամի նախաձեռնությանն աջակցել են «Հայաստան» հիմնադրամը և «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամը Շվեյցարիայից, Արմեն Գրիշկյանը և այլ բարերարներ, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունը:

Օր առաջ այս մարտահրավերը հաղթահարելու համար մենք ևս խնդրում ենք հետևել Առողջապահության նախարարության խորհուրդներին: Մնացե՛ք տանը և եղե՛ք առողջ:

«Ազնավուր» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930