«Մի հոգի էլ առավոտյան է մահացել, դեռ չենք հայտնել, արդեն 12 մահ ունենք»,-ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած անձանց թվին: «81 տարեկան քաղաքացի էր՝ ծանր հիվանդություններով: Մեր խնդիրն է՝ մահերի եւ հիվանդանոցային ծանրաբեռնվածության թիվը ցածր պահելով առաջ գնալ: Այսօր մեզ ավելի վստահ ենք զգում մահճակալների ֆոնդի եւ թոքերի արհեստական օդափոխության սարքերի առումով: Մինչեւ դրանք գնելն էլ էինք լավ զգում, բայց պետք է վատագույնին պատրաստ լինենք, այդ թվում՝ այլ վայրերում բուժօգնություն ցուցաբերելուն: Ամեն ինչ անում ենք, որ դրան չհասնենք»,-հավելեց նախարարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ