Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրերին որոշվում է՝ նոր աշխարհում որն է լինելու իրավունքի տեղը». Դմիտրի Մեդվեդևը՝ «Կորոնավիրուսի օրենքները» խորագրով ֆորումին

Ապրիլ 10,2020 14:09

«Այս ամիսներին, օրերին մի բան ակնհայտ է. աշխարհն այլևս երբեք չի լինի այն, ինչ նախկինում էր: Այս օրերին որոշվում է, թե նոր աշխարհում ինչպիսին կլինի իրավունքը և որը կլինի իրավունքի տեղն ու դերը»,- «9 ½ կորոնավիրուսի օրենքները» խորագրով ապրիլի 10-11-ին առցանց տարբերակով անցկացվող Պետերբուրգյան իրավական ֆորումին հայտարարեց ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

Ֆորումն անցկացվում է 2011 թվականից՝ ՌԴ նախագահի և կառավարության աջակցությամբ: Մասնակցում են հազարավոր պաշտոնյաներ և փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից: 9 ½-րդ ֆորումի նպատակը մեկն է՝ փորձի փոխանակման միջոցով հասկանալ, թե ինչպես COVID-19 համավարակի ժամանակահատվածում պայքարել մարդկային կյանքի, իրավունքի, կրթության, մշակույթի, տնտեսության համար:

Դմիտրի Մեդվեդևը վստահեցրեց՝ միասնական համաշխարհային նախաձեռնություններով պետք է հանդես գալ: Լիագումար նիստի բացման ընթացքում ասաց. «Ցավոք, այս տարի համավարակը թույլ չտվեց իմ հարազատ քաղաքում` Սանկտ Պետերբուրգում հավաքվել: Սակայն մյուս տարի անպայման դա կանենք: Հիմա կաշխատենք առցանց ռեժիմով. ինչպես շատերն են ասում, այս ռեժիմը նաև շատ զբաղված մարդկանց հնարավորություն է տալիս ավելի երկար ժամանակ տրամադրել այս կարևոր հարցերին՝ ֆորս մաժորից, մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև տեղեկատվական դաշտում պատասխանատվություն, օրենսդրության վերանայում: Համավարակն աշխարհի տարբեր երկրների իրավաբաններիս ստիպում է իրավական կառույցներին այլ կերպ նայել: Օրինակ՝ արդյոք հեռավար զբաղվածությունը, շփումը չի՞ դառնա նորմ: Մենք ունենալու ենք աշխատանքային ժամի այլ տարբերակ, բնութագրում, արդեն աշխատողը, այլ ոչ թե գործատուն է կրելու պատասխանատվություն աշխատանքային պայմանների ապահովման համար: Մենք սովոր ենք աշխատել գործատուի վերահսկողության ներքո, այս հարցը ևս վերանայվում է: Գործատու- աշխատող հարաբերությունները փոխվում են: Քաղաքացիական իրավունքն է նոր մեկնաբանություն ստանում, միգրացիոն, քրեական օրենսդրությունները»:

Դմիտրի Մեդվեդևը փաստեց՝ վերջին օրերն ու ամիսները ողջ աշխարհի իրավաբանների առաջ հարցեր են դրել, որոնցից էլ կախված է ապագա աշխարհի, տնտեսությունը և իրավունքը. «Մի բան ակնհայտ է, որ աշխարհն այլևս երբեք նախկինը չի լինի: Իրավունքի առաքելությունը պետք է պահպանվի: Այս տոտալ մեկուսացման, մեկ ընդհանուր թշնամու դեմ պայքարի պարագայում ոչ մի դեպքում չպետք է հաղորդակցությունը խզվի: Ամեն կերպ պետք է կատարվի փորձի փոխանակում»:

Ըստ Դմիտրի Մեդվեդևի՝ պետությունների ղեկավարությունները ամեն բան անում են հաղթահարելու համավարակը, սակայն շատ բան կախված է հենց քաղաքացու անհատական պատասխանատվությունից և գիտակցությունից:

Նա հիշեց, թե ինչպիսի խոսակցություններ, քննարկումներ էին ծավալվում նոր հաղորդակցային, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտների հետ կապված, թե ինչ մարտահրավերներ են դրանք առաջ բերում ու նշեց. «Հիմա տեսնում ենք, որ ամեն ինչ կախված է հաղորդակցային տեխնոլոգիաներից: Հաղորդակցությունը դարձել է այն հիմնական միջոցը, գործիքը, որի շնորհիվ մարդիկ աշխատում են, գնումներ կատարում, կրթություն ստանում: Իրավական նոր կարգավորումները պետք է բխեն նաև հենց այս դիտակետից»:

Ըստ Դմիտրի Մեդվեդևի՝ կենսական հարցեր են նրանք, թե արդյոք ռոբոտը կփոխարինի՞ մարդուն, արհեստական բանականությունը մարտահրավե՞ր է, թե՞ առավելություն: Այս առիթով ասաց. «Տեսնում ենք՝ այն երկրները, որոնք առավել զարգացած հաղորդակցության ոլորտ ունեն, ավելի հեշտ են պայքարում համավարակի դեմ: Պետք է մարդու և մեքենայի նոր փոխհարաբերությունների մասին մտածենք: Պետք է հասկանանք, որ բոլորիս բարեկեցությունը, կյանքի որակն անկում է ապրելու, ենթակառուցվածքների զարգացման առումով ենք խնդիրներ ունենալու: Այս ամենը շատ ավելի մեծ ազդեցություն կունենան հասարակության վրա, քան հենց համավարակը»:

Դմիտրի Մեդվեդևը ելույթի ավարտը լավատեսական էր: Նա հիշեց Իսահակ Նյուտոնին, Ալեքսանդր Պուշկինին և ասաց, թե ինչ հայտնագործություններ են արել մարդկության համար՝ գտնվելով կարանտինում: Ու եզրափակեց, որ կարանտինը պետք է նպաստի անձանց մասնագիտական որակների ու հմտությունների կատարելագործմանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930