Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Զախարովան նշել է, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների վերաբերյալ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որին կարելի է ծանոթանալ ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
«Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ պետություն: Նրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ընդ որում, չենք կարծում, որ հետագա խաղաղ գործընթացի ընթացքը որևէ կերպ կախված է վերոնշյալ իրադարձությունից»,-հավելել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ