Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 42.282 մարդ. կատարվել է 276.338 թեստավորում. Ermenihaber

Ապրիլ 10,2020 13:35

Թուրքիայում ապրիլի 9-ի երեկոյան ամփոփված վերջին տվյալների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսից երկրում մահացել է ևս 96 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 28.578 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4.056 նոր դեպք։ 1552 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։  Նույն ժամանակահատվածում առողջացել է 296 վարակակիր։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 42.282 հաստատված դեպք և մահվան 908 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 276.338 թեստավորում և ապաքինվել 2142 հիվանդ։

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930