Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է, որ կառավարությունը անշարժ գույքի շուկայի ակտիվացումը խթանող ծրագրեր մշակի. «Փաստ»

Ապրիլ 10,2020 12:27

Եվ նախքան համավարակի տարածման արդյունքում արտակարգ դրության հայտարարումը, անշարժ գույքի շուկայում գները շարունակում էին բարձրանալ։ Այն հատկապես վերաբերում էր բնակարանների գներին։

Վարչապետ Փաշինյանը փորձում էր այդ իրողությունը ներկայացնել այնպես, թե դա վկայում է պահանջարկի կտրուկ ավելացման մասին, ինչն իբր տեղի է ունենում հիմնականում ներգաղթի հաշվին։ Սակայն մասնագետները նշում էին, որ բնակարանների գների բարձրացումը չի արտացոլում տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները և փոքր-ինչ ուռճացված է։

Եվ այս իրավիճակում է, որ աճեցին նաև վարձով բնակարանների գները, որի վրա ազդեցություն ունեցավ նաև զբոսաշրջիկների թվի աճը: Դրա արդյունքում էլ քաղաքացիներից շատերը ձգտում էին բնակարաններ գնել և վարձով տալ:

Իսկ հիմա, երբ արտակարգ դրության պայմաններում դադարեցվել են դեպի Հայաստան տուրիստական հոսքերը, իսկ քաղաքացիների գնողունակությունն էլ ստեղծված պայմանների արդյունքում անկում է ապրելու, ապա այս ամենը բերելու է բնակարանների գների անկման և պահանջարկի նվազեցման։ Բացի դրանից, արտակարգ դրության ռեժիմում գնահատման գործակալությունները չեն աշխատում, որի հետևանքով կանգնած է գնման շուկան:

Խնդիրների առաջ է կանգնելու նաև հիպոտեկային շուկան։ Ճիշտ է՝ բանկերը երկու-երեք ամիս հիպոտեկային վարկերի մարման գործընթացները հետաձգել են, սակայն սա չի նշանակում, թե վարկառուների բեռը թեթևանալու է, ընդհակառակը՝ հետաձգված ամիսների վարկային բեռը ներկայիս տնտեսական սուղ պայմաններում բաշխվելու է այլ ժամանակահատվածի վրա։

Մասնագետների գնահատմամբ՝ ներկայիս ճգնաժամային իրավիճակը խորը բացասական հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա, և անհրաժեշտ է, որ կառավարությունը ժամանակ չկորցնի և այնպիսի ծրագրեր մշակի, որոնք կխթանեն անշարժ գույքի շուկայի ակտիվացումը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930