Կորոնավիրուսի տարածման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում երրորդ երկիրն է՝ Իրանից և Թուրքիայից հետո։
Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց։ Ո՞վ թերացավ։ Ստեղծված իրավիճակի պատճառը մի կողմից վարակի տարածման սկզբում իշխանության կողմից ցուցաբերվող անլուրջ մոտեցումն էր, մյուս կողմից՝ մեր առողջապահական համակարգում պրոֆեսիոնալների պակասը։
Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել մի մարդ, որը մասնագիտությամբ մետալուրգ է և նույնիսկ մոտավոր պատկերացում չունի՝ ինչ է իրենից ներկայացնում առողջապահական համակարգն ու համաճարակաբանական վիճակը։ Նույն այդ անձի՝ Հակոբ Ավագյանի ապաշնորհ որոշումների պատճառով Երևանի տարածքային կենտրոնի մի ամբողջ անձնակազմ «շարքից դուրս եկավ» և մեկուսացվեց, որովհետև այդ մարդը չգիտի, որ չի կարելի օդանավակայանում հերթապահող աշխատակիցներին հերթափոխից հետո ստիպել, որ գան հիմնական աշխատավայր, և 30-ից ավելի աշխատակցի դարձրեց վարակակիր կամ կոնտակտավոր։
Այս մարդը չգիտի, թե ինչ հետևանքի կարող է հանգեցնել ռիսկային երկրների հետ սահմանները գեթ մեկ օր ուշ փակելը, չգիտի՝ ինչ է բժշկական պլանավորումը։ Չգիտի, որովհետև մասնագետ չէ։
Կարդացեք նաև
Հայաստանն այսօր խճճվել է վարակի սարդոստայնում, առողջապահական համակարգում պրոֆեսիոնալ կադրերի բացակայության և դանդաղ ու արդեն արդյունավետությունը կորցրած որոշումների հետևանքով։
Իսկ եթե համակարգը ղեկավարեին ոլորտի գիտակ մարդիկ, վստահաբար նման խնդիրների առաջ չէր կանգնի պետությունը, իսկ ճգնաժամն ավելի արագ ու անցնցում հաղթահարելու շանսերը տասնապատիկ ավելի կլինեին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: