Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Երևանի գործընկեր չինական Չոնգցին քաղաքը մեզ է նվիրել բժշկական 50.000 դիմակ և 20.000 ձեռնոց:
10.000 դիմակ և 2000 ձեռնոց տրամադրել ենք պարետատանը՝ հրատապ կարիքների համար:
Բժշկական պարագաների մնացած խմբաքանակը կտրամադրվի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին:
Չինաստանից բերված բոլոր արկղերը հետաքրքիր գրությամբ են. «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:
Կարդացեք նաև
Երևանցիների անունից շնորհակալությունում եմ հայտնում Չոնգցիի քաղաքապետ Թանգ Լյանգճիին վարակի կանխարգելման հարցում աջակցության համար։ Առողջություն և բարեկեցություն եմ մաղթում մեր երկու քաղաքներին»։