Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը նախատեսված էր շատ վաղուց՝ ԵԱՏՄ պայմանների թելադրմամբ. «Ժողովուրդ»

Ապրիլ 10,2020 11:03

Հայաստանում վերջին շրջանում մի քանի ապրանքատեսակների գնաճ է գրանցվել:

Նշենք, որ վերջին շրջանում գների բարձրացումն այնքան էլ կապ չունի կորոնավիրուսի վարակի տարածման, փակ սահմանների ու տնտեսական դժվարությունների հետ։ Դրանք նախատեսված էին շատ վաղուց՝ ԵԱՏՄ պայմանների թելադրմամբ։ Մասնավորապես, 2020թ. հունվարի 1-ից շուրջ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրացել են, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Եվ թերեւս ստեղծված իրավիճակն էր պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացատրեց իրավիճակը։ Եվ արդեն դրանից հետո պարզ դարձավ, որ ԵԱՏՄ շրջանակներում բանակցությունների միջոցով հնարավոր է եղել հասնել նրան, որ 600 ապրանքների մաքսատուրքերը, որոնք բարձրացել էին այս տարվա հունվարի 1-ից, վերադառնան նախկին մակարդակին՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։ Համապատասխան որոշումը երեկ կառավարության նիստում ընդունվելուց հետո ուղարկվեց խորհրդարանին՝ արագ վավերացնելու համար, եւ այն կսկսի գործել հենց պաշտոնական հրապարակման օրվանից։ Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս գործողությունները որոշակիորեն կմեղմեն գնաճը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930