Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին ունենք հացի և ալյուրի փոքր գնային բարձրացումներ նախորդ 2 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ. ՏՄՊՊՀ

Ապրիլ 09,2020 18:09

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մայրաքաղաքի չորս խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ:

Տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Հացի և ալյուրի գծով  հիմնականում ունենք փոքր գնային բարձրացումներ  կամ գները պահպանվել են նույն մակարդակի վրա:

Միաժամանակ,  ըստ ՀՀ ԿԲ-ի՝ ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը 2018, 2019 և 2020 թվականների մարտ ամսին կազմել է  համապատասխանաբար 480 , 487 և 489 դրամ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930