Լրահոս
Օրվա լրահոսը

Որ տնային առաջադրանք եք տալիս տնային միջավայրում վիդեոնյութով երգել, պարել ու դաս պատմել՝ բուլինգի վտանգ կա. քննարկում՝ հեռավար կրթության մասին

Ապրիլ 09,2020 17:16

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,սփյուռքի,երիտասարդության եւ սփյուռքի հարցերի հանձնաժողովը հեռավար խորհրդարանական լսումներ էր կազմակերպել «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով:

Ազգագրագետ Ռուզաննա Ծատրյանն ասաց, որ Հայաստանի սովորողները հիմնականում կարողացան պահել կրթության հետ կապը, բայց տարբեր խնդիրների բախվեցինք: Ըստ նրա, չնայած ասում են, որ ուսուցիչներին ազատություն են տալիս, բայց կա ուսուցիչներին ուղղահայաց վերահսկողության խնդիրը. «Նրանք ամբողջ օրն անընդհատ գրաֆիկով ներգրաված են կրթություն տրամադրելու մեջ: Էմոցիոնալ սպառումն անխուսափելի է: Եթե այս գերծանրաբեռնվածությունը նույն ոճով շարունակվի, պատկերացրեք, 5 դասարան մտնող ուսուցիչն օրը 150 գրավոր է ստանում իր անձնական չաթով ու ստիպված է այդ գրավորներին արձագանքել, սպառվում է»:

Ռուզաննա Ծատրյանն ասաց, որ պետք է ուշադրություն դարձնել նաեւ երեխաների հոգեբանական հարմարեցմանը. «Արտակարգ դրությունը արտասովոր վիճակ է, պետք է երեխաների համար հոգեբանական հարմարավետության համար ջանքեր չխնայենք: Հեռավար կրթության արդյունքում ուսուցիչ-աշակերտ-ծնող կոմունիկացիոն սահմանները փլուզվեցին, ուսուցիչը, աշակերտը, ծնողը հաճախ հայտնվեցին նույն չափերում՝ առանց ֆիլտր անունների պրոֆիլներով, անձնական հարթակներով: Որքան էլ զարմանալի է, ծնողական խմբերը, չաթերը դարձան ծնողների հիմնականում միակ կառավարչական բազաները: Քանի որ դպրոցներում չունեին միասնական հարթակներ, որտեղ ուսուցիչները մասնագիտորեն ներկայացված կլինեին, կլինեին առանձին աշակերտական բազաներ, ծնողների խմբային չաթերն օգնեցին արագ կազմակերպել կրթությունը»:

Ծատրյանը զգուշացրեց, որ արտակարգ դրության պայմաններում դպրոցական խմբերում տնային առաջադրանքների վիդեոնյութեր ուղարկելու պահանջը կա՛մ առաջարկը ուսուցիչների, կա՛մ կրթական քաղաքականության կողմից ապագայում բուլինգի կամ խտրականության նոր իրողությունների պատճառ կարող է դառնալ. «Մենք գործ ունենք անձնական տարածք ներխուժելու եւ այդ տարածքները տեսանելի դարձնելու երեւույթների հետ, երբ արդեն երեւում է տան ներսը, միջավայրը, ընտանեկան վիճակը, աշակերտները, ովքեր դասարանային կոնտեքստից կտրված պատմելու, երգելու կամ պարելու դրվագներ են իրականացնում»:

Նա առաջարկեց մեկշաբաթյա դադար տալ, նաեւ առաջարկեց, որ մեկ օր դաս անեն, թույլ տան, որ հաջորդ օրը տնային աշխատանքի համար տրամադրեն, բազմազավակ, աշխատող ծնողները լուրջ խնդիրներ են ունենում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930