Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ֆուտբոլում ֆուտբոլիստները փոխում դարպասները

Ապրիլ 09,2020 17:07

Պատճառը արեւն է ու քամին: Առաջին խաղակեսից հետո ֆուտբոլիստները փոխում են դարպասները, որպեսզի ոչ-ոք չնեղանա: Եթե առաջին խաղակեսում արեւը «ծակում» էր տանտերերի դարպասապահի աչքերը, երկրորդ խաղակեսում նույն խնդրի առջեւ կկանգնի հյուրերի դարպասապահը: Եթե խաղադաշտում քամին փչում է մի ուղղությամբ, ապա դրա հետ կապված դժվարություններին կհանդիպեն երկու թիմերի դարպասապահներն էլ: Այնպես որ, ամենեւին էլ պատահական չէ, որ դարպասապահները երբեմն կեպի են կրում:

Ե՞րբ է այդ ավանդույթը ստեղծվել: Ճշգրիտ տարեթիվ դժվար է նշել, սակայն կա մի հետաքրքիր պատմություն: Երբ 1895 թվականին Անգլիայում կայացել է կանանց միջեւ առաջին ֆուտբոլային հանդիպումը, The Sketch թերթը սուր քննադատության է ենթարկել կանանց ֆուտբոլը եւ բազմաթիվ թերությունների շարքում նշել, որ նրանք անգամ մոռացել են առաջին խաղակեսից հետո փոխել դարպասները: Այնպես որ, այս ավանդույթը ֆուտբոլում կա շատ վաղուցվանից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930