Վրաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները համատեղ որոշում են կայացրել 79 վրացի դպրոցականներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ից տարհանվելու է Հայաստանի 35 քաղաքացի:
Գախարիան հայտնել է, որ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները ԱՄՆ-ից տարհանվելու են հատուկ չվերթով, որն իրականացվելու է ապրիլի 10-ին՝ Դոհայով:
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմին աջակցության համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ