«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբից նկատողություն է ստացել կորոնավիրուսից ինքնամեկուսացման կարանտինի պայմանները խախտելու համար: Ակումբը նրան հորդորել է այլեւս այդպիսի բան չանել:
Բանն այն է, որ Մոուրինյոն մարզվելու համար կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի հետ գնացել էր այգի:
The Telegraph-ը տեղեկացնում է, որ չնայած մարզիչն ու ֆուտբոլիստը պահպանել են անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, սակայն ակումբն, այնուամենայնիվ, դա համարել է կարանտինի խախտում: Մոուրինյոյից ոչ շատ հեռու վազքի են ելած եղել նաեւ ֆուտբոլիստներ Ռայան Սեսսենյոն ու Դավիդսոն Սանչեսը, որոնց նույնպես հիշեցվել են գործող կանոնները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ